Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը տեղի է ունեցել ոչ թե գիշերը, ինչպես կարելի էր սպասել, այլ առավոտյան։
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որոշել են օգտվել մի քանի ժամ առաջ ստացված կարևոր հետախուզական տվյալներից։
Ամիսներ շարունակ նրանք սպասում էին այն պահին, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են հավաքվել հանդիպման և որոշել էին, որ Խամենեին շաբաթ՝ առավոտյան, կլինի Թեհրանի կենտրոնում գտնվող շենքերի համալիրում։
Նրանք նաև գիտեին նույն ժամանակ հանդիպող Իրանի այլ բարձրաստիճան զինվորականների և հետախուզության պաշտոնյաների գտնվելու վայրերը։
Ամիսներ շարունակ ԱՄՆ-ն և Իսրայելը հետևել են Իրանի գերագույն առաջնորդի տեղաշարժերին։
Օգտագործված ճշգրիտ մեթոդները մնում են գաղտնի, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանց մասին ակնարկել է սոցիալական ցանցերում իր գրառման մեջ։
«Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզությունից և բարձր տեխնոլոգիական հսկողության համակարգերից», – ասել է Թրամփը։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
