Անցյալ ամիս լրացավ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ քաջաբար նահատակված Գայանե  Աբգարյանի 46-ամյակը։

Գայանե Գևորգի Աբգարյանը 4 երեխաների մայր էր։ Ծառայում էր Հայաստանի զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող, ունեցել է շարքայինի կոչում։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների ուղղությամբ։

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան եռօրյա պատերազմին մասնակցում է նաև Գայանե Աբգարյանը, և զոհվում նույն օրը՝ սեպտեմբերի 13-ին, մարտական դիրքում։

Նրա մահը ուղեկցվել էր խոշանգումներով և անմարդկային վերաբերմունքով։

Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Լիահույս ենք, որ Գայանե Աբգարյանի սպանությունը կատարած անձինք, ստորաբաժանումները  կհայտնաբերվեն և առնվազն Միջազգային քրեական դատարանի կողմից պատասխանատվության կենթարկվեն։

Հավերժ Փառք ու Պատիվ Ձեզ, քա՛ջ հայորդիներ։

Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունները՝ մեր սրտերում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *