Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մաղթել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին պարտություն առաջիկա ընտրություններում: Նա այս հայտարարությունն արել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ Օրբանը կպարտվի ընտրություններում, և այդ ժամանակ մենք կկարողանանք վերականգնել Հունգարիայի հետ նորմալ հարաբերությունները, այդ թվում՝ այն պատճառով, որ հունգար ժողովուրդը ռուսամետ չէ», – հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Նա նշել է, որ Հունգարիան կարևոր է միջազգային մակարդակով, բայց չունի զգալի ռազմական ազդեցություն: Զելենսկին հավելել է, որ Օրբանը «կարևոր է դառնում, երբ ազդեցիկ քաղաքական ուժերը նրան ուժ են տալիս»:
Ավելի վաղ Օրբանը մեղադրել էր Ուկրաինայի առաջնորդ Զելենսկիին՝ «Դրուժբա» խողովակաշարի կարգավիճակի մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ:
Սկզբնաղբյուրը՝ Ienta.ru լրատվական կայք
