Երկուշաբթի՝ երեկոյան, ոստիկանությունը ցրել է Բաղդադի «Կանաչ գոտու» մոտ Իրանին աջակցող մի քանի տասնյակ իրաքցիների։
Իրաքի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել Բաղդադի խիստ պահպանվող «Կանաչ գոտու» մոտ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարների ցրելու համար, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը։
Ցուցարարները երթ էին անցկացնում՝ ի պաշտպանություն Իրանի և սգում էին ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան։
Որոշ ցուցարարներ փորձել են մոտենալ սահմանափակ տարածքին, սակայն ոստիկանությունը հետ է մղել նրանց։
Բողոքի ակցիան տեղի է ունեցել լարվածության աճի և Իրաքում ԱՄՆ բազաների վրա Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների հարձակումների մասին հաղորդագրությունների ֆոնին։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
