Իսրայելական բանակի կողմից Իրանի դեմ «Առյուծի մռնչոց» գործողության շրջանակներում ձեռնարկված գործողություններին զուգահեռ իսրայելցի զինվորները մտել են հարավային Լիբանան։
«Ցախալն աշխատում է Իսրայելի հյուսիսի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ մակարդակ ստեղծելու ուղղությամբ։
Այն նպատակային հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներին՝ սպառնալիքները վերացնելու և իսրայելական տարածք ներթափանցման փորձերը կանխելու նպատակով»,- նշել են Իսրայելի բանակից։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
