Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հարձակումները հատել են «բոլոր կարմիր գծերը» և դատապարտել է քաղաքացիական տարածքների և օբյեկտների վրա ուղղված հարվածները։
Իրանը հարվածել է ոչ միայն ռազմական թիրախներին, այլև ամբողջ Կատարին, այդ թվում՝ Դոհայի օդանավակայանին և գազային օբյեկտներին, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Կատարը նաև երկուշաբթի օրը խոցել է իր օդային տարածք մտած երկու իրանական կործանիչ։
«Կարմիր գծերն արդեն հատվել են»,-լրագրողներին ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։
«Մեր ինքնիշխանության դեմ այս հարձակումը, մեր ժողովրդի, մեր երկրի անվտանգության և ապահովության դեմ այս բացահայտ հարձակումն արդեն հատել է բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Հետևաբար, մենք ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները և իրավունք ենք վերապահում հակահարված տալ», – հավելել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
