Շատ Հոլիվուդյան աստղեր մանկության տարիներին ունեցել են կուռքեր, որոնք ոգեշնչել են նրանց դառնալ այն, ինչի մասին երազել են: Բիլլի Այլիշը նույնպես կիսվել է, թե ով է եղել իր կուռքը։

Իր բլոգում երգչուհին բացահայտել է, թե որ աստղն է պատիվ ունեցել ունենալ այնպիսի երկրպագու, ինչպիսին «Bad Guy» հիթի կատարողն է: Իր գրառման մեջ նա բացահայտել է, թե ով է ստացել իր առաջին լայքերը սոցիալական ցանցերում: Այդ հաջողակը պարզվել է՝ Ջասթին Բիբերն է։

Այնուամենայնիվ, Բիբերը միակը չէ, ով անցյալում ոգեշնչել է երգչուհուն: 2022 թվականին երգչուհին խոսել է The Beatles-ի ազդեցության մասին. «Կարծում եմ՝ երաժշտության հանդեպ իմ սերը 95%-ով պարտական ​​է The Beatles-ին և Փոլին»։

Բիլլի Այլիշը հայտնի դարձավ 2015 թվականին՝ շնորհիվ իր եղբոր գրած «Ocean Eyes» երգի:

Երգչուհու դեբյուտային ալբոմը՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?»-ը, նրան 2020 թվականին բերեց չորս Գրեմմի մրցանակ:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *