Եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղը (ԵԲՔ)
1 կրծքագեղձի քաղցկեղի տեսակ է, որը տարբերվում է իր կենսաբանական բնութագրերով և բուժման մոտեցումներով։
Հիվանդության անվանումը ծագում է այն փաստից, որ ուռուցքային բջիջները չունեն երեք կարևոր թերապևտիկ թիրախներ՝ կանացի հորմոնների (էստրոգեն և պրոգեստերոն) ընկալիչներ և մարդու էպիդերմալ աճի գործոն 2 (HER2): Քաղցկեղի այլ ձևերի համար շատ ժամանակակից դեղամիջոցներ թիրախավորում են այս ընկալիչները։
2 Սակայն այս թերապիաները անարդյունավետ են ԵԲՔ-ի դեմ, ուստի բուժումը հիմնված է այլ մոտեցման վրա։
Հեդետիկ գործոնները զգալի դեր են խաղում եռակի բացասական քաղցկեղի զարգացման գործում։
3 Որոշ հիվանդների մոտ ախտորոշվում է BRCA1 կամ BRCA2 գեների մուտացիաներ՝ ԴՆԹ-ի փոփոխություններ, որոնք մեծացնում են չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը։ Եթե նման մուտացիաներ կան, հիվանդության զարգացման ռիսկը զգալիորեն մեծանում է միջին հիվանդի համեմատ։ Մարդը կարող է տարիներ շարունակ անտեղյակ մնալ այս գենետիկ հատկանիշից, մինչև հիվանդությունը դրսևորվի։
Եթե ձեր ընտանիքում կա եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի պատմություն, հատկապես երիտասարդ տարիքում, կարևոր է քննարկել գենետիկական թեստավորումը ձեր բժշկի հետ։ Այս թեստը կարող է որոշել, թե արդյոք կա ժառանգական նախատրամադրվածություն:
Սկզբնաղբյուրը՝ Medportal լրատվական կայք
