Գիտնականներն արհեստական բանականություն են օգտագործել, որպեսզի հասկանան, թե ինչու է պատվաստանյութերի նկատմամբ օրգանիզմի արձագանքը զգալիորեն տարբերվում տարբեր երկրներում և մարդկանց տարբեր խմբերի միջև։
Յորքի համալսարանի մասնագետների գլխավորությամբ միջազգային թիմի իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իմունային պատասխանի տարբերությունները կապված են կենսաբանական և սոցիալական գործոնների բարդ համակցության հետ։
Հետազոտողները մեքենայական ուսուցման մեթոդներ են կիրառել՝ իմունոլոգիական տվյալների մեծ զանգվածներ վերլուծելու համար։ Ալգորիթմներն ուսումնասիրել են տարբեր մարդկանց, այդ թվում՝ ինչպես առողջ մասնակիցների, այնպես էլ ՄԻԱՎ-ով ապրող անձանց իմունային համակարգի ցուցանիշները։
Մոդելները կարողացել են բացահայտել պատվաստանյութերի նկատմամբ օրգանիզմի արձագանքի նուրբ տարբերությունները, ինչպես նաև հայտնաբերել, այսպես կոչված, «շեղումները»՝ դեպքեր, երբ իմունային ռեակցիան խիստ տարբերվել է սպասվածից։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
