Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր և ռազմական խորհրդատուների խումբ է ուղարկել Հորդանանում ամերիկյան ռազմական բազաները պաշտպանելու համար,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The New York Times-ին տված հարցազրույցում։

«Միացյալ Նահանգները օգնություն է խնդրել հինգշաբթի օրը, և ուկրաինական խումբը մեկնել է հաջորդ օրը», – հայտարարել է նախագահը։

Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները և Պարսից ծոցի երկրները բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ նմանատիպ ակուստիկ հայտնաբերման համակարգ ստեղծելու համար, որը հայտնի է որպես «Երկնային ամրոց»՝ իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար։

Մարտի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է «Մերձավոր Արևելքում «շահեդների» դեմ պաշտպանության հարցում հատուկ աջակցության» խնդրանք։

«Ես հրամայել եմ ապահովել անհրաժեշտ ռեսուրսները և ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը», – գրել է նա Telegram-ում։

Սկզբնաղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *