Հազարավոր ԱՄՆ քաղաքացիներ պահանջել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ Բարոնը, զորակոչվի Իրան։ Այս մասին հայտնել է գերմանական Bild թերթը՝ հղում անելով համանուն խնդրագրով կայքին։
Պարբերականի հոդվածի համաձայն՝ աջակցության հետ մեկտեղ սոցիալական ցանցերում աճում է զայրույթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների և Իրան ցամաքային զորքեր ուղարկելու նրա ծրագրերի վերաբերյալ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ «South Park-ի» նախկին գրող Թոբի Մորտոնը ԱՄՆ նախագահի որդուն Իրան ուղարկելու շարժման հիմնադիրն է։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
