SARS-CoV-2-ով վարակվելուց հետո երկաթի փոխանակության խանգարումը կարող է կարևոր դեր խաղալ «երկարատև COVID»-ի զարգացման գործում:
Հետազոտողները նման եզրահանգման են եկել՝ պարզելով, որ վարակի արդեն վաղ փուլերում որոշ պացիենտների մոտ սկսվում է օրգանիզմում երկաթի կայուն վերաբաշխում, որը կարող է պահպանվել առողջացումից ամիսներ անց:
Գիտնականները երկար ժամանակ հետևել և վերլուծել են COVID-19 տարած մարդկանց արյան նմուշները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն պացիենտները, որոնց մոտ հետագայում զարգացել են «երկարատև COVID»-ի ախտանիշներ, վարակումից արդեն մի քանի շաբաթ անց երկաթի կարգավորման խանգարման և շարունակվող բորբոքային գործընթացի նշաններ են ցույց տվել:
Այս փոփոխություններն առաջացել են անկախ տարիքից, սեռից և նույնիսկ հիվանդության սկզբնական ընթացքի ծանրությունից:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
