«Իրանը նպատակահարմար չի համարում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ վարելը»։
Այս մասին PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրան հարցրել են, թե արդյոք Թեհրանի ղեկավարությունը կապ հաստատե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։
Արաղչին նշել է, որ Խամենեին դեռևս որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, և բոլորը սպասում են նրա ապագա մեկնաբանություններին։
«Ես չեմ կարծում, որ այս պահին օրակարգում են Միացյալ Նահանգների հետ նոր շփումներ կամ բանակցություններ։ Մենք շատ դառը փորձ ունենք ամերիկացիների հետ բանակցելու հարցում»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
