Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին, եթե իր պայմանները կատարվեն, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը, ինչպես նաև երաշխիքներ, որ ագրեսիան չի կրկնվի երկխոսության ընթացքում։
Դիվանագետը նշել է, որ Իրանը կողմ է լարվածության թուլացման և ներկայիս հակամարտության քաղաքական կարգավորման եռաստիճան մոտեցմանը։
«Առաջին քայլը պատերազմի ավարտն ու հրադադարի հաստատումն է։ Պատերազմը նախ պետք է դադարեցնի այն կողմը, որը սկսել է այն, ուստի պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ ԱՄՆ-ին և Իսրայելին ստիպելու անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները», – ասել է դեսպանը։
Սկզբնաղբյուրը՝ РИА Новости լրատվական կայք
