Հայտնի է, որ ջրային հեղուկի արտահոսքի խանգարումը հանգեցնում է ճնշման բարձրացման և գլաուկոմայի զարգացմանը։

«Իմունիտետ» ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ ռեզիդենտ մակրոֆագերը, մաքրելով արտահոսքի համակարգը սպիտակուցներից և թափոններից, կարևոր դեր են խաղում ակնային ճնշման կարգավորման գործում։

Ըստ ուսումնասիրության գլխավոր հեղինակ Քեյթի Լյուի՝ գլաուկոմայի միակ բուժումը ներկայումս մնում է ակնային ճնշման նվազեցումը, որը, սակայն, չի երաշխավորում տեսողության պահպանումը։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերահսկել են մկների աչքերում ֆլուորեսցենտային նշագրված ռեզիդենտ մակրոֆագերը։ Մակրոֆագերի հեռացումը հանգեցրել է արտահոսքի խցանման, հեղուկի կուտակման և ակնային ճնշման բարձրացման։

Մակրոֆագերի դերի հասկացումը կարող է հիմք հանդիսանալ ակնային ճնշման նորմալացմանն ուղղված նոր դեղամիջոցների մշակման համար։ Հետազոտողները պլանավորում են հաստատել այս բջիջների առկայությունը մարդու աչքի ջրահեռացման համակարգում։

Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *