Տեղական իշխանությունները հայտնել են վեց զոհվածի և 37 վիրավորի մասին։ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հարվածը՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռազմական օբյեկտի՝ այն անվանելով «պարզապես ագրեսորի դեմ գործողություն»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ գործարանը էլեկտրոնիկա է արտադրել «Իսկանդեր» հրթիռների համար։
Ուկրաինական ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքին, ինչը մի շարք պայթյուններ և հրդեհ է առաջացրել։ Տեղի բնակիչները հայտնել են մի քանի տարածքներում խիտ ծխի մասին։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
