Իտալիան 30 միլիոն եվրոյով գնել է իտալացի հայտնի բարոկկո նկարիչ Կարավաջոյի աշխատանքը։ Այն Մաֆեո Բարբերինիի դիմանկարն է, ով հոգևորական է և հետագայում դարձել է Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը։
Կարավաջոյի կտավի համար Իտալիայի կառավարության կողմից վճարված գինը արվեստի գործի համար վճարված ամենաբարձրերից մեկն է։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին հայտարարել է, որ Կարավաջոյի այս աշխատանքը «բացառիկ կարևորություն» ունի։ Կարավաջոյի կտավի գնումը Իտալիայի ամենակարևոր արվեստի գործերը հանրային հավաքածուներում կենտրոնացնելու ծրագրի մի մասն է։ Սա Իտալիայի կառավարության փորձն է՝ կանխելու արվեստի կարևոր գործերի մասնավոր հավաքածուներում հայտնվելը։
Մաֆեո Բարբերինիի դիմանկարը երկար ժամանակ պահվել է Ֆլորենցիայի մասնավոր հավաքածուում և առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2024 թվականին Հռոմում կայացած ցուցահանդեսում։
Աշխարհում Կարավաջոյի մոտ 60 հայտնի աշխատանք կա, և դրանցից միայն երեքն են դիմանկարներ։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
