Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը մինչև 2030 թվականը կրճատելու է 50,000 աշխատատեղ Գերմանիայում, քանի որ նրա շահույթը նվազել է մինչև 2016 թվականից ի վեր ամենացածր մակարդակը. 2025 թվականին հարկերից հետո շահույթը նվազել է մոտ 44%-ով։

Գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումը տեղեկացրել է բաժնետերերին, որ կրճատումները տեղի կունենան Գերմանիայում և կազդեն ամբողջ խմբի վրա։ Volkswagen Group-ը տիրապետում է մի քանի այլ հայտնի ապրանքանիշերի, այդ թվում՝ Audi, Bentley, Lamborghini, Porsche, SEAT և Škoda մարդատար մեքենաների, MAN և Scania բեռնատարների, ինչպես նաև Ducati մոտոցիկլետների։

«Ընդհանուր առմամբ, մինչև 2030 թվականը Գերմանիայում Volkswagen Group-ում կրճատվելու է մոտ 50,000 աշխատատեղ», – գրել է Բլյումը ընկերության տարեկան հաշվետվության մեջ ներառված բաժնետերերին ուղղված նամակում։ «Մենք գործում ենք հիմնովին այլ պայմաններում»։

Ընկերությունը հայտարարել է, որ շահույթի անկումը պայմանավորված է Միացյալ Նահանգների կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանմամբ, չինացի արտադրողների կողմից կոշտ մրցակցությամբ և էլեկտրական մեքենաների արտադրությանը անցնելու հետ կապված վերակառուցման բարձր ծախսերով։

Սկզբնաղբյուրը՝ BBC  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *