ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլատրում է բանակցություններ վարել Իրանի ղեկավարության հետ։
«Դա հնարավոր է՝ կախված պայմաններից։ Դա պարզապես հնարավոր է»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ քննարկելով խորհրդակցությունների հնարավորությունը։
«Եթե ուշադիր մտածենք դրա մասին, թվում է, թե այլևս խոսելու կարիք չունենք։ Բայց դա հնարավոր է», – հավելել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Newsarmenia լրատվական կայք
