Մեծ Պահքի ընթացքում շատ մարդիկ սպիտակուցի պակաս են զգում, քանի որ կենդանական ծագման մթերքները բացառվում են նրանց սննդակարգից։ Սպիտակուցի պակասի հիմնական ախտանիշներն են այտուցը, մազաթափությունը, եղունգների փխրունությունը, պզուկները և էներգիայի նվազումը։ Այնուամենայնիվ, բուսական բաղադրիչների ճիշտ համադրությունը կարող է օգնել փոխհատուցել կարևոր միկրոէլեմենտների կորուստը։
Վ.Ի. Ռազումովսկու անվան Սարատովի պետական բժշկական համալսարանի թերապիայի, գաստրոէնտերոլոգիայի և թոքաբանության ամբիոնի դոցենտ Նադեժդա Միխելի խոսքով՝ սպիտակուցի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել լոբազգիներ (ոսպ, սիսեռ, ոլոռ, սպիտակ/կարմիր լոբի, սոյա/տոֆու), ընկույզ (նուշ, կեշյու, ընկույզ), սերմեր (կտավատ, չիա, արևածաղիկ) և ամբողջական հացահատիկներ (քինոա, հնդկացորեն)։
Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք
