Երգերի տեքստերը հիշելու ունակությունը հնարավոր է դառնում երկարատև հիշողության շնորհիվ։ Այս բարդ նյարդային կապերի համակարգը, որը տարածված է ամբողջ ուղեղում, որտեղ տեղեկատվությունը կուտակվում և պահվում է տարիներ շարունակ։ Երկարատև հիշողությունը ներառում է ուղեղի տարբեր հատվածներ՝ քունքային բլթերի լեզվական հատվածները, լսողական կեղևը, խոսքը կարգավորող շարժիչային հատվածները և անձնական նշանակություն ունեցող զգացմունքային կենտրոնները։

Նյարդաբանական տեսանկյունից երաժշտությունը եզակի է. այն միաժամանակ ներգրավում է մի քանի մեխանիզմներ՝ ռիթմի զգացողություն, խոսք, շարժիչ հմտություններ և հույզեր։ Նեյրոնային ցանցերի այս բարդ ակտիվացումը զգալիորեն բարելավում է անգիր սովորելը։

Երգի յուրաքանչյուր կրկնություն՝ տանը, մեքենա վարելիս, ընկերակցությամբ, ամրապնդում է նեյրոնների միջև սինապտիկ կապերը։ Ժամանակի ընթացքում այս նյարդային ուղին դառնում է արդյունավետ և կայուն, և վերարտադրության գործընթացն ինքնին դառնում է գրեթե ավտոմատ։

Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *