Ականջակալները վաղուց դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը. մարդիկ օրական մի քանի ժամ երաժշտություն և փոդքասթներ են լսում, ինչպես նաև խոսում հեռախոսով: Սակայն դրանց օգտագործումը կարող է ազդել ոչ միայն լսողության, այլև ականջի ներսի մանրէաբանական միջավայրի վրա:
Ականջակալների օգտագործման վերաբերյալ հանձնարարականների մեծ մասը վերաբերում է ձայնի բարձրությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ձայնը պահել սարքի առավելագույն հզորության 60%-ից ցածր մակարդակի վրա՝ լսողության կորստի վտանգը նվազեցնելու համար:
Սակայն մասնագետները նշում են, որ ականջի վիճակի վրա ազդում է ոչ միայն ձայնի բարձրությունը, այլև ականջակալները երկար ժամանակ կրելու փաստը:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
