Զանգվածային սեգմենտի նոթբուքերի մանրածախ գները առաջիկա ամիսներին կարող են աճել գրեթե 40 %-ով:

Նման եզրահանգման են եկել TrendForce հետազոտական ընկերության վերլուծաբանները իրենց թարմ զեկույցում:

Հիմնական պատճառը առանցքային բաղադրիչների՝ հիշողության (DRAM և NAND Flash) և պրոցեսորների արժեքի կտրուկ աճն է:

Իրավիճակը սրվում է մատակարարումների դեֆիցիտով և արտադրողների կողմից դեպի ավելի շահութաբեր սեգմենտներ:

Արտադրողները հզորությունները տեղափոխում են դեպի ԱԲ-սերվերների շուկա, ինչը թանկացնում է սովորական համակարգիչների բաղադրիչները:

$900-անոց մոդելի համար սա կարող է նշանակել գրեթե $360 հավելյալ ծախս:

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *