Նավթը, նախորդ աճուրդների արդյունքներով, թեթևակի էժանացել է՝ 2022-ից ի վեր առավելագույնին հասնելուց հետո։
Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 100.35 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.11 դոլարով (0.11 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Հինգշաբթի այս պայմանագրերը բարձրացել են 8.48 դոլարով (9.2 տոկոս)՝ հասնելով 100.46 դոլարի մեկ բարելի համար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2020թ․ մայիսից ի վեր։
Brent նավթի գինը փակվել է 100 դոլարից բարձր՝ 2022թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
