Իրանը շարունակում է ռմբակոծել արևմտյան դիրքերը տարածաշրջանում:
Չորեքշաբթի օրը Իրաքում գտնվող ֆրանսիական և իտալական բազաները ենթարկվել են հարձակման:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում ֆրանսիացի զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:
Նա Էրբիլի ռազմական բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը անվանել է «անընդունելի»՝ հայտնելով «ազգի երախտագիտությունն ու համերաշխությունը» զոհված Արնո Ֆրիոնի ընտանիքին և նրա ընկերներին:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բազայի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է վեց զինծառայող:
«Նրանց ներկայությունը Իրաքում բացառապես ահաբեկչության դեմ պայքարի մի մասն է: Իրանում պատերազմը չի կարող ծառայել որպես նման հարձակումների արդարացում», – գրել է Ֆրանսիայի առաջնորդը իր Facebook-ի էջում:
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
