Երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալու ցանկությունը ոչ միայն մեծ գումար է արժենում, այլև կարող է հանգեցնել աղետի:
Անցյալ տարի ռուսները կոսմետիկ ներարկումների վրա ծախսել են ավելի քան 60 միլիարդ ռուբլի: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ թվացյալ պարզ միջամտությունները երբեմն կարող են հանգեցնել զգալի, նույնիսկ անդառնալի խնդիրների,- զգուշացրել են Beauty Business Connect ֆորումի մասնակիցները, որոնց թվում էին կոսմետոլոգներ, ուռուցքաբաններ, ակնաբույժներ և նյարդաբաններ:
Բժիշկները քննարկել են, թե ինչպես կարելի է միջառարկայական համագործակցություն հաստատել կոսմետոլոգների և այլ մասնագետների միջև և նշել են այն ռիսկերը, որոնց մասին հիվանդները պետք է տեղյակ լինեն:
Սկզբնաղբյուրը` Rg.ru լրատվական կայք
