Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին անվանել է Իրանի «ռազմավարական գործընկերներ»՝ բացատրելով, որ նրանց հետ համագործակցությունը ներառում է քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը «չի ավարտվի մինչև Թեհրանը չստանա երաշխիքներ, որ դա չի կրկնվի, և փոխհատուցում»։
«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք այս փորձառությունն անցանք անցյալ տարի, երբ Իսրայելը հարձակվեց, և Միացյալ Նահանգները միացավ։ Հետո նրանք վերադարձան մեզ վրա հարձակվելու համար»։
Սկզբնաղբյուրը`Euronews լրատվական կայք
