Աշխատաշուկա․ թվերով ակտիվություն, իրականում՝ փակ շրջան (երբ աշխատատեղերի շարժը չի նշանակում նոր աշխատատեղերի ստեղծում)
Պաշտոնական վիճակագրությունը հաճախ աշխատաշուկայի վերաբերյալ ներկայացնում
է հարաբերականորեն դրական պատկեր՝ աշխատուժի պահանջարկ, աշխատանքի տեղավորում, խորհրդատվություն ստացած անձինք։
Սակայն աշխատաշուկայի իրական վիճակը հասկանալու համար կարևոր է դիտարկել ոչ միայն թվերի մակերեսը, այլ նաև դրանց կառուցվածքը։
2026թ․ հունվարի տվյալները ցույց են տալիմի հակասական իրավիճակ։ Աշխատուժի պահանջարկ կա, սակայն տնտեսությունը գրեթե չի ստեղծում նոր աշխատատեղեր։
1⃣Աշխատանք փնտրողների հաշվառման համակարգում կտրուկ բացասական շարժ
2026թ․ հունվարին աշխատանք փնտրողների հաշվառման համակարգում հաշվառվել է 688 մարդ, իսկ հաշվառումից հանվել է 6385 մարդ։
Արդյունքում գրանցվել է –5697 մարդ բացասական տարբերություն։
Այսպիսի մեծ բացասական տարբերությունը չի նշանակում, որ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել։ Այն հաճախ նշանակում է, որ մարդիկ պարզապես դադարել են որոնել աշխատանք կամ դուրս են եկել համակարգից։
2⃣Թափուր աշխատատեղերը քիչ են՝ պահանջարկի համեմատ
2026թ․ հունվարին աշխատուժի պահանջարկը կազմել է 2666 մարդ։ Միևնույն ժամանակ մեկ թափուր աշխատատեղին բաժին է ընկնում 15 աշխատանք փնտրող։
Այսինքն՝ աշխատաշուկայում առաջարկը շարունակում է էապես գերազանցել պահանջարկին։
3⃣Թափուր աշխատատեղերի մեծ մասը կրկնվող է
2026թ․ հունվարին գրանցված 3578 թափուր աշխատատեղից 2798-ը կրկնվող են։
Միայն 780-ն է նոր կամ չկրկնվող։ Սա նշանակում է, որ աշխատաշուկայում նոր
աշխատատեղերի մեծ ալիք չկա։
Շատ դեպքերում խոսքը վերաբերում է այն նույն աշխատատեղերին, որոնք մշտապես թափուր են մնում և կրկին հայտարարվում։
4⃣Իրական նոր աշխատատեղերը գրեթե բացակայում են
2026թ․ հունվարին տնտեսությունում ստեղծվել է ընդամենը 9 նոր աշխատատեղ։
Այս թիվը լավագույնս ցույց է տալիս աշխատաշուկայի իրական վիճակը։
Եթե ամբողջ տնտեսությունում ամսական ստեղծվում է ընդամենը մի քանի նոր աշխատատեղ, ապա զբաղվածության աճի մասին խոսելը դառնում է վիճակագրական
ձևակերպում։
5⃣Աշխատատեղերի կառուցվածքը ևս ցույց է տալիս սահմանափակ զարգացում
Չկրկնվող թափուր աշխատատեղերի բաշխումը ըստ ոլորտների ցույց է տալիս, որ պահանջարկը կենտրոնացած է հիմնականում հետևյալ ոլորտներում․ կրթություն՝ 17.3%, շինարարություն՝ 14.7%, առևտուր՝ 14.7%, այլ ծառայություններ՝ 14.1%։
Միևնույն ժամանակ բարձր տեխնոլոգիական կամ արտադրական ոլորտներում աշխատուժի պահանջարկը շարունակում է մնալ սահմանափակ։
Սա ցույց է տալիս, որ աշխատաշուկան շարունակում է ձևավորվել հիմնականում ծառայությունների և ցածր արտադրողականության ոլորտների շուրջ։
🟥 Եզրակացություն
2026թ․ հունվարի աշխատաշուկայի տվյալները ցույց են տալիս մի պարզ իրականություն․
📉 աշխատուժի առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկին,
📉 նոր աշխատատեղերի ստեղծումը գրեթե բացակայում է,
📉 աշխատաշուկան պտտվում է նույն սահմանափակ շրջանակի մեջ։
Այդ պատճառով պաշտոնական ցուցանիշները կարող են ցույց տալ շարժ, բայց այդ շարժը հաճախ նշանակում է ոչ թե նոր տնտեսական ակտիվություն, այլ` 👉 աշխատաշուկայի նույն փակ համակարգի ներսում տեղի ունեցող տեղաշարժ։
❓ Հիմնական հարցը մնում է նույնը․ Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե նոր աշխատատեղերը հաշվվում են միավորներով, իսկ աշխատաշուկան շարունակում է մնալ փակ և սահմանափակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *