Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հանդես է եկել բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:
Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես են Վարդանյանին ընդհատում: Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիս անց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս դեռ չեն ստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: Ըստ իրավապաշտպանների՝ սա կարող է զրկել նրանց անգամ դրանք բողոքարկելու հնարավորությունից:
Նշենք, որ հայ գերիներին հասանելիություն ունեցող միջազգային մարդասիրական միակ կառույցը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, 2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի կառավարության պահանջով դադարեցրել է գործունեությունն այնտեղ:
Սկզբնաղբյուրը` News.am լրատվական կայք
