«Մեկ վիրահատություն արդեն ունեցել եմ, իմպլանտ է տեղադրվել սրտի վրա և ինձ որոշ խնդիրներից ապահովագրել է, ինչպիսին՝ հանկարծամահությունն է։ Այդ առումով շատ հանգիստ եմ։ Բայց կա նաև բաց վիրահատության անհրաժեշտություն, դեռ չեմ շտապում այդ քայլին գնալ, որքան էլ բժիշկներս հորդորում են, որ շատ հապաղել պետք չէ։
Բալիկս դեռ փոքր է, և դեռևս գրկի և խնամքի կարիք ունի, և շատ դժվար է սրտի բաց վիրահատության հետվիրահատական շրջանը փոքրիկի հետ անցնել։ Իմ դողարայքային բուժումներն եմ շարունակում, բժիշկների ցուցումներին հետևել, բայց իմ գերհուզական տեսակի հետ դա միշտ չէ, որ ստացվում է»,- Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում ասել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
