ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կկանգնի ծանր ապագայի առաջ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի օգնել Վաշինգտոնին ապահովել Հորմուզի նեղուցում անվտանգությունը։

«Ամբողջովին տեղին է, որ նեղուցից օգուտ քաղող մարդիկ օգնեն ապահովել, որ այնտեղ ոչ մի վատ բան տեղի չունենա», – ասել է Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Եթե արձագանք չլինի, կամ եթե դա բացասական արձագանք լինի, կարծում եմ, դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պարտավորություն չուներ օգնել նրանց (ԵՄ երկրներին ) Ուկրաինայի հարցում»։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *