Գիտնականները պարզել են, որ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության խանգարում (ՈՒԴՀԽ) ունեցող երիտասարդները, ովքեր իրենց սոցիալապես անապահով են զգում, ավելի հակված են ալկոհոլ օգտագործել սթրեսը հաղթահարելու համար։

Սա մեծացնում է ալկոհոլի խնդրահարույց օգտագործման զարգացման ռիսկը։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Ալկոհոլ, Կլինիկական և փորձարարական հետազոտություններ» (ACER) ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են 18-ից 23 տարեկան 333 երիտասարդների տվյալներ, որոնցից մոտավորապես կեսն ուներ ՈւԴՀԽ։

Մասնակիցները հայտնել են իրենց սոցիալական վստահության, խմելու պատճառների և խմելու հաճախականության մասին։

Պարզվել է, որ ՈւԴՀԽ ունեցող մարդիկ հաճախ իրենց սոցիալական հմտությունները ցածր են գնահատում և, որպես արդյունք, ավելի հաճախ են խմում՝ հուզական սթրեսը հաղթահարելու համար։

Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *