Իսրայելի զինված ուժերը (ՑԱԽԱԼ) լայնամասշտաբ հարվածների շարք են սկսել Թեհրանի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայության Telegram-ալիքը։
Զինվորականները հարձակվում են նաև Բեյրութում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների վրա։
«Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարվածների շարք է սկսել Թեհրանի ողջ տարածքում գտնվող իրանական վարչակարգի ենթակառուցվածքների ուղղությամբ։ Բացի այդ` ՑԱԽԱԼ-ը հարվածների նոր ալիք է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սկզբնաղբյուրը՝ Oragir.news լրատվական կայք
