Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է հրադադարի կամ առնվազն ԱՄՆ-ի հետ հակամարտության լարվածության թուլացման առաջարկները:

Անանուն իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ առաջարկը Իրանին փոխանցվել է երկու միջնորդ երկրների միջոցով:

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նշանակումից հետո արտաքին քաղաքականության հարցերով առաջին հանդիպման ժամանակ Մոջթաբա Խամենեիի ցանկությունը՝ վրեժ լուծել ԱՄՆ-ից և Իսրայելից, թվացել է «շատ հաստատուն և լուրջ»:

Սակայն աղբյուրը չի մանրամասնել, թե արդյոք Խամենեին անձամբ մասնակցել է հանդիպմանը:

Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *