Ճապոնիայի ազգային քաղցկեղի կենտրոնի հետազոտողները հայտնաբերել են T-բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի նոր ենթատեսակ, որը հատկապես վտանգավոր է դեռահասների և երիտասարդների համար։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է քաղցկեղի զարգացման հետազոտական ​​​​բաժնի ղեկավար և ուսումնասիրության գլխավոր հեղինակ Քենիչի Յոշիդան։

Արյան չարորակ հիվանդության նոր ենթատեսակը զարգանում է անհասուն իմունային բջիջներից և բնութագրվում է ագրեսիվ ընթացքով։

T-բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի ավելի քան հազար դեպք վերլուծելուց հետո  գիտնականները նոր տարբերակը հայտնաբերել են 7-ից 35 տարեկան 14 հիվանդների մոտ։

Հիվանդների միջին տարիքը մոտավորապես 17 տարեկան էր, ինչը վկայում է հիվանդության գերակշռության մասին դեռահասների և երիտասարդների մոտ։

«Այս ենթատեսակով հիվանդների կանխատեսումը վատ էր. եղել են բազմաթիվ կրկնություններ և մահեր», – բացատրել է Յոշիդան՝ հավելելով, որ հիվանդությունը դասակարգվել է որպես չափազանց բարձր ռիսկի խումբ՝ վատ բուժման արդյունքների պատճառով։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *