Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ:
Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը վերադարձել է կազմակերպության քաշային կարգերից անկախ (Pound-for-Pound կամ P4P) լավագույն մարտիկների թոփ-15։
Ըստ պրոմոուշընի մամուլի ծառայության հրապարակած նոր վարկանշային աղյուսակի՝ 29-ամյա Ծառուկյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ Այս ցուցակից նա դուրս է մղել կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, ամերիկացի Մաքս Հոլոուեյին, ով իր վերջին մենամարտում պարտություն էր կրել Չարլզ Օլիվեյրայից: Բրազիլացին, իր հերթին, բարելավել է դիրքերը՝ բարձրանալով 11-րդ հորիզոնական:
Սկզբնաղբյուրը՝ Oragir.news լրատվական կայք
