Թռչունների դիտարկումը կարող է օգնել պահպանել ուղեղի գործառույթը և դանդաղեցնել տարիքային փոփոխությունները։
Այս եզրակացությանն են հանգել կանադացի գիտնականները, ովքեր պարզել են, որ փորձառու սիրողական թռչնադատողների ուղեղի որոշ հատվածների կառուցվածքը տարբերվում է։
Ուսումնասիրությունը հրապարակվել է The Journal of Neuroscience (JN) ամսագրում։
Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները համեմատել են 29 փորձառու թռչնադատողների և 29 սկսնակների։
Մասնակիցների մագնիսական ռեզոնանսային հետազոտություն է անցկացվել և խնդրել են ճանաչել տարբեր թռչունների պատկերներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ուշադրության և տեսողական ընկալման համար պատասխանատու հատվածներում ուղեղի հյուսվածքն ավելի բարդ և խիտ էր նրանց մոտ, ովքեր ավելի շատ թռչունների դիտարկման փորձ ունեին։
Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք
