ԱՄՆ դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները դադարեցնելու որոշումը անօրինական է և պարտավորեցրել է վերականգնել լրատվամիջոցի 1042 աշխատակիցների աշխատանքը։
Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերտի կողմից կայացված որոշումը ԱՄՆ իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ որոշումը կատարելու և «Ամերիկայի ձայնը» եթեր վերադարձնելու համար։
Նախագահության մեկնարկից մի քանի շաբաթ անց Թրամփը հրամայեց փակել «Ամերիկայի ձայնը»։
Նրա վարչակազմի պաշտոնյաները մեղադրեցին հեռարձակողին կողմնակալության համար։
Սպիտակ տունը նաև հրամայեց առավելագույնս սահմանափակել դաշնային ֆինանսավորում ստացող այլ ամերիկյան լրատվամիջոցների գործունեությունը։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
