Լոս Անջելեսում կայացավ ևս մեկ «Օսկար» մրցանակաբաշխություն, այս տարի՝ 98-րդ անգամ։ 

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը Sinners/«Մեղսավորները» ֆիմով տարվա սկզբից գրավում է հեղինակավոր մրցանակաբաշխությունները։ Իսկ «Օսկար 2026»-ում «Մեղսավորները» ռեկորդ գրանցեց՝ ստանալով 16 անվանակարգ և 4 մրցանակ։ Ֆիլմը հաղթեց «Լավագույն դերասան»/Մայքլ Բի Ջորդան/, «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։

Ավելի վաղ «Մեղսավորները» ստացել էր «Ոսկե գլոբուս»-ի յոթ անվանակարգ՝ արժանանալով երկու մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» և «Կինեմատոգրաֆիկ և տոմսարկղային նվաճումներ» անվանակարգերում: Critics’ Choice Awards-ում «Մեղսավորները» առաջատարն էր տպավորիչ՝ 17 անվանակարգով՝ հաստատելով քննադատների կողմից ուժեղ ընդունելությունը:

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *