Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի խափանման պատճառով մեծ կուտակումներ են առաջացել մետրոյի կայարաններում։

Մարդիկ փորձում են աշխատանքի վայր հասնել տաքսիներով, ինչը հանգեցրել է տաքսու գների շեշտակի աճի։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ մետրոպոլիտենի աշխատանքների խափանում է տեղի ունեցել, ուղևորներին՝ 10 րոպե սպասելուց հետո, իջեցրել են վագոններից։

Մետրոպոլիտենը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ նշվում է.

«Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *