Կլիմայի փոփոխության պատճառով ջերմաստիճանի բարձրացումը կարող է ուղղակիորեն նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը և մեծացնել վաղաժամ մահվան ռիսկը։
Այս եզրակացությանը հանգել են հետազոտողները՝ վերլուծելով 156 երկրներից 2000-2022 թվականների տվյալները։ Արդյունքները հրապարակվել են The Lancet Global Health ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ 27.8 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանի յուրաքանչյուր լրացուցիչ ամիսը հանգեցնում է ֆիզիկապես ոչ ակտիվ մարդկանց մասնաբաժնի մոտավորապես 1.4-ով աճի։ Ազդեցությունը հատկապես արտահայտված է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ շոգն ավելի զգալիորեն սահմանափակում է սպորտի և առօրյա գործունեության հնարավորությունները։
Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք
