Ջեյ Զին փոխել է կեղծանունը The Roots խմբի հետ վերամիավորվելու նախօրեին՝ ավելացնելով ումլաուտ ծանոթ տարբերակին, որպեսզի մայիսի 30-ին Ֆիլադելֆիայում Roots Picnic-ի ամենամյա համերգի ազդագրում ստացվի JAŸ-Z։ Ավելին, ռեփերը (իսկական անունը ՝ Շոն Քարթեր) նաև փոխել է իր բեմական անունը խոշոր երաժշտական հոսքային հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը, Spotify-ը, Apple Music-ը և Tidal-ը՝ ավելացնելով դիակրիտիկական նշան։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
