Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» թերթի հաղորդմամբ՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Ռուսաստանին է փոխանցել ԵՄ խորհրդի նիստերից գաղտնի տեղեկություններ։ Բուդապեշտը մեղադրանքները որակել է կեղծ։

«Վաշինգտոն Փոստը», հղում անելով անանուն եվրոպական անվտանգության պաշտոնյայի, հաղորդում է, որ Հունգարիայի իշխանությունները տարիներ շարունակ պարբերաբար Մոսկվային են փոխանցել գաղտնի տեղեկություններ Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպումների ընթացքում տեղի ունեցող կուլիսային քննարկումների մասին։

Թերթի հաղորդմամբ՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում զանգահարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին և նրան մանրամասն զեկույցներ է ներկայացրել եվրոպացի առաջնորդների քննարկումների մասին։

Թերթի անանուն աղբյուրի հաղորդմամբ՝ «տարիներ շարունակ ԵՄ բոլոր հանդիպումներն անցկացվել են այնպես, կարծես Մոսկվան նույնպես նստած է սեղանի շուրջ»։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *