ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին սպան մանրամասն նկարագրել է այն սարսափելի պահերը, երբ ԱԹՕ-ները ենթադրաբար վնասազերծել են Ամերիկայի միջուկային զենքը՝ առանց մեկ կրակոց արձակելու։
Ռոբերտ Սալասը, որն այժմ 85 տարեկան է, պնդում է, որ 20 միջմայրցամաքային Minuteman I հրթիռները վնասազերծվել են անհայտ ուժի կողմից, որը 1967 թվականին թափանցել է Մոնտանայի Մալմստրոմ ռազմաօդային բազայի բոլոր պաշտպանական կառույցների միջով։
Ըստ Սալասի՝ 1967 թվականի մարտի 16-ին և 24-ին բազայի պահակները հայտնել են, որ երկնքում տեսել են տարօրինակ, արագ շարժվող լույսեր, որոնք կարող էին մի պահ կանգ առնել և սավառնել՝ արձակելով վառ կարմիր լույս, նախքան ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների անջատումը, որոնք թաքնված էին գետնի տակ։
Սկզբնաղբյուրը՝ MK .ru լրատվական կայք
