Իրանի արևմտյան հատվածում գտնվող Խորամաբադ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը: Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ «այսօր` առավոտյան, Խորամաբադի բնակելի թաղամասերից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել»:
Գործակալությունը հավելում է, որ զոհվածների թվում կա երեխա, որի մարմինը դուրս է բերվել հարվածի հետևանքով փլուզված տան փլատակների տակից:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
