Վիտսի համալսարանի (ՀԱՀ) հետազոտողները Journal of Exercise Science and Sports Medicine գիտական ամսագրում հետազոտություն են հրապարակել, որը հաստատում է․ ֆիզիկական ակտիվությունն էապես նվազեցնում է հիվանդությունների ռիսկը և արագացնում օրգանիզմի վերականգնումը:
Գիտնականները ցույց են տվել, որ նույնիսկ նվազագույն ակտիվությունը, օրինակ՝ աթոռից վեր կենալը կամ թեթև ձգումները, օրգանիզմում ազդանշանային մոլեկուլներ է գործարկում, որոնք ազդում են բջիջների նյութափոխանակության, վերականգնման և իմունային համակարգի վրա:
«Մարդու օրգանիզմն ի սկզբանե նախատեսված է շարժման համար,- նշել է մարզական բժշկության մասնագետ, պրոֆեսոր Դեմիտրի Կոնստանտինուն,- նույնիսկ մեկ օրն առանց ակտիվության չափելի փոփոխություններ է առաջացնում սիրտ-անոթային և հենաշարժողական համակարգերում»։
Բացի այդ` հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատական միջամտություններին պացիենտների նախապատրաստումը և հետագա վերականգնումը ֆիզիկական վարժությունների միջոցով կրճատում են բարդությունների քանակը և արագացնում ապաքինումը:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
