RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն աշխատում է իր նոր գրքի վրա, որը կրում է «Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» (Не первая любовь. Исповедь горя и радости) վերնագիրը։

Այս մասին նա պատմել է «Մարդու ճակատագիրը» (Судьба человека) հաղորդման եթերում։

Նա նշել է, որ հույս ունի իր և Տիգրան Քեոսայանի մասին պատմող նոր վեպը հասցնել հրատարակել մինչև սեպտեմբեր՝ ամուսնու մահվան տարելիցին ընդառաջ։ Սիմոնյանը հավելել է, որ գրքի ամեն գլուխը կարդում է Տիգրան Քեոսայանի մոր համար։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *