Դիզայներ Ջոն Գալիանոն Zara մասմարկետի համար կմշակի սեզոնային հավաքածուներ,- հայտնում է Bof պարբերականը։
Zara-ի հայտարարության համաձայն՝ Ջոն Գալիանոն կձևավորի սեզոնային հավաքածուներ՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերից։ Ընկերությունում Գալիանոն պատասխանատու կլինի ապրանքանիշի արխիվներից վերափոխված հագուստի համար։ Դիզայների հետ արդեն ստորագրվել է երկամյա պայմանագիր։
Zara-ի համար Ջոն Գալիանոյի նշանակումը հնարավորություն է բարելավելու իր դիրքերը մասսայական շուկայի այլ ապրանքանիշերի մրցակցության պայմաններում։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
