Ռուս կանայք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն աբորտ անելու վերաբերյալ։ Այս կարծիքը հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստում։
Նա աբորտի թեման գնահատել է որպես «շատ կարևոր քննարկման թեմա»։ Նա առաջարկել է ընտրությունը թողնել կնոջը։
«Նրա որոշելիքն է։ Եթե նա ցանկանա, կխորհրդակցի սիրելիի, իր ծնողների հետ և կորոշի, թե ինչպես է ինքը համարում նպատակահարմար», – ընդգծել է Վոլոդինը։
Այս առումով Պետդումայի խոսնակը կասկածի տակ է դրել «ճնշում գործադրելու, ինչ-որ մեկին ներգրավելու» իմաստությունը։
«Լսեք, ո՞վ է ծննդաբերելու։ Ո՞վ է երեխային մեծացնելու։ Ո՞վ է կրծքով կերակրելու։ Կինը»,- նշել է Վոլոդինը։
«Դե, թող նա որոշում կայացնի՝ հիմնվելով իր իրավիճակի վրա»։
Սկզբնաղբյուրը՝ RG.ru լրատվական կայք
