Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալելու մերձավորարևելյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, նշել, որ Պակիստանը պահպանում է երկխոսություն վարելու ջանքերը:

«ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության պայմաններում Պակիստանը պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բովանդակալից և արդյունավետ բանակցություններին աջակցելու համար»,- հայտարարել է Շահբազ Շարիֆը:

Պակիստանի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Իսլամաբադը լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսություն վարելու ջանքերին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *